Նախապատրաստվել և հրավիրվել է համայնքի ավագանու 10 նիստ: Ըստ պատկանելիության առաքվել և արխիվացվել է ավագանու 137 որոշում:
Սահմանված կարգով տեղի են ունեցել 81 վարչական վարույթների լսումներ:
Սահմանված կարգով իրականացվել և ամփոփվել են հինգ հանրային լսումներ:
Սահմանված կարգով ընթացք է տրվել համայնքի ղեկավարի 2533 որոշումների:
2020 թվականի ընթացքում համակարգում ընդգրկված բոլոր բաժինները ստացել են 52 149 հանձնարարական, որոնցից չի կատարվել ընդամենը 112-ը, ինչը համակարգի տեխնիկական առանձնահատկությունների հետևանք է, քանի որ հանձնարարականները կատարվել են փաստաթղթային կամ բանավոր գործառնական կարգով և չի արտացոլվել էլեկտրոնային կառավարման համակարգում: Թվով 116 հանձնարարականներ կատարվել են հանձնարարականի ժամկետի խախտումով, որոնց լրացուցիչ վերլուծությունը ցույց է տալիս, որ ճնշող մեծամասնության համար եղել են օբյեկտիվ պատճառներ:
Այսպիսով հանձնարարականների կատարման ցուցանիշը 99.8 տոկոս է:
Սահմանված կարգով պատրաստվել և լրացվել են 16 համայնքային ծառայողի անձնական գործեր, իսկ թվով 1 պաշտոնի անձնագրում կատարվել են փոփոխություններ:
Կազմակերպել եմ համայնքի ղեկավարի 23, աշխատակազմի քարտուղարի 22 աշխատանքային խորհրդակցություններ:
Իմ կողմից օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում տրվել է 432 հրաման:
Աշխատանքներ են տարվել համայնքապետարանի տեխնիկական հագեցվածությունը պատշաճ մակարդակի բերելու, քաղաքի տարբեր մասերում տեսախցիկների, ինչպես նաև համայնքապետարանում կարգապահությունը վերահսկելու ուղղությամբ:
Կազմակերպել եմ համայնքային ծառայողների 16 թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 4 մրցույթի նախապատրաստական աշխատանքներ և մրցույթներում հանդես եմ եկել որպես լիազորված անձ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Քաղաքացիների սպասարկման գրասենյակում 2020 թվականին իրականացվել է՝
- Քաղաքացիների խորհրդատվություն և ուղղորդում – 625 քաղաքացիներ;
- Աղբահանության վճարի վերահաշվարկ – 2940 դիմումներ
- Ճարտարապետության և քաղաքաշինության հարցերով խորհրդատվություն և փաստաթղթերի տրամադրում – 1649 քաղաքացի
- Սպասարկվել են՝
ա/ գույքահարկի գծով – 16778 քաղաքացիներ
բ/ հողի հարկի գծով – 4723 քաղաքացիներ
- Տրամադրվել են համայնքի ղեկավարի – 1267 որոշումներ
2020 թվականին համայնքապետարանի փաստաթղթաշրջանառությունը ունի հետևյալ տեսքը՝
Մտիցնե -17503
Ելիցներ -14494
Համայնքի ղեկավարի որոշումներ -2533
Համայնքի ավագանու որոշումներ-137
Հրամաններ-432
Կարգադրություններ -971
Հանձնարարականներ -52149
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքը 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության պայմաններում
Համյանքապետարանի աշխատակազմն առաջնորդվել է արտակարգ դրության պայմաններում տեղական ինքնակառավարման մարմիններում ՀՀ կառավարության որոշումներով ,ՀՀ պարետի և առողջապահության նախարարի հրամաններով ու որոշումներով սահմանաված անվտանգության կաննոններով և սահմանափակումների կիրառմամբ:
- Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ղեկավարությամբ ստեղծվել է Վանաձոր համայնքի տարածքում արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման միջոցառումներ իրականացման և բնակչության ազդարարարումն իրականացնող աշխատանքային խմբեր
- Առաջնորդվելով ՀՀ պարետի 2020թ. մայիսի 3-ի որոշման պահանջներով աշխատակազմի աշխատանքը վերակազմակերպվել է անվտանգության կաննոների համաձայն, ինչպես նաև վերակզամկերպվել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացումը, գործարկվել է Թեժ գծի ծառայություն:
- Առանց աշխատանքի արդյունավետության նվազման քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մի մասն իրականացվել է էլեկտրոնային եղանակով: 2020 թվականին համայնքապետարան մուտք է եղել տարբեր բնույթի 17 503 գրություն, որից շուրջ 10 հազարը՝ էլեկտրոնային եղանակով, կամ ՝ 56 տոկոս:
- Ըստ անհրաժեշտության համայնքապետարանի աշխատակազմը և համայնքային ենթակայության հիմնարկները սահմանված կարգով պապահովվել են դիմակներով , անձնական պաշտպանիչ և ընդհանուր օգտագործման ախտահանիչ միջոցներով:
- Համայնքապետարանը, համագործակցելով համատիրությունների հետ, ամենօրյա պարբերականությամբ 2020 թվականիi մարտ և ապրիլ ամիսներին իրականացրել է վարակազերծման աշխատանքներ համայնքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերում և բարձրահարկ շենքերի աղբատար համակարգում։ Աշխատանքները, ավելի նվազ պարբերականությամբ, շարունակվում են նաև մայիս ամսից հետո։
- Համայնքապետարանի և նրան ենթակա մարմիններ 22 աշխատակիցներ ընդգրկվել են ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ , շրջիկ հերթապահության գործընթացում, մասսայական կուտակումներ ենթադրող տարածքներում կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով։
- Անհատ բարերարների և կազմակերպությունների, մասնավորապես նաև Հայկական
Կարմիր խաչի ընկերության հետ համատեղ, կողմից հատկացված սննդային փաթեթները և ախտահանիչ միջոցները համայնքապետարանի կամավոր աշխատակիցների միջոցով և աջակցությամբ բաշխվել է շուրջ 600 ընտանիքների։ Այս գործընթացը պահանջել է համյանքապետրանից միայն տրանսպորտային ծախսեր:
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Համայնքապետարանի աշխատակազմի գործողությունները ռազմական դրության պայմաններում
Արցախում պատերազմական գործողություններով պայմանավորված 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ՀՀ կառավարության որոշմամբ հանրապետության ողջ տարածքում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք: Վանաձորի համայնքապետարանը «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն անցել է պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի.
1.Ռեժիմով պայմանավորված ձևավորվել են Վանաձոր համայնքի պահեստազորայինների զորակոչային ծանուցման (ազդարարման) տեղամասեր, նշանակվել են հանձնակատարներ և ջոկի:
2.Համայնքապետարանի աշխատակազմի միջոցով իրականացվել են հետևյալ միջոցառումները.
ա. զորահավաքի ժամանակ սերտ համագործակցել և օժանդակել ենք ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանմանը:
բ. Համայնքապետարանի աշխատակիցները մշակել են զինակոչիկների ստացված նախնական ցուցակները իրականացվել է ծանուցման գործընթաց:
գ.Ռազմական դրության ժամանակահատվածում համայնքապետարանի աշխատակիցների միջոցով ապահովել ենք զորահավաքային զորակոչի ենթակա քաղաքացիների ծանուցումը: Կատարվել է շուրջ 5000 հասցեական այց:
3.Զորահավաքի ժամանակ ապահովվել է տրանսպորտային միջոցներով զորակոչիկներին ազդարարման տեղամասից (Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ) համապատասխան հավաքատեղի տեղափոխումը:
4.Քաղպաշտպանության պլանի համաձայն՝ համայնքում իրականացվել են բազմաբնակարան շենքերի նկուղների,պաշտպանական կառույցների և բնակչության պատսպարման տարածքների մաքրման, ինչպես նաև էլեկտրասնուցման ու լուսավորության վերականգնման աշխատանքներ, միաժամանակ իրականացնելով բնակիչների իրազեկումը:
5.Վանաձոր համայնքի ավագանին 2020 թ.-ի հոկտեմբերի 5-ի N95-Ն որոշման համաձայն՝ «Մենք ենք, մեր սահմանները, բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին աջակցել է 15 մլն դրամի չափով:
Ի լրումն
Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողների նոր պանթեոնի կառուցման համար ավագանու 12.02. 2021 թ. N 2-Ն որոշման համաձայն՝ հատկացվել է 45 մլն դրամ:
6.Համայնքապետրանի աշխատակազմում ձևավորվել է աշխատանքային խումբ, որը, համագործակցելով մարզպետարանի աշխատակազմի, միջազգային կաւոյցների , հասարարական և բարեգործական կազմակերպությունների և անհատ բարերարների հետ, կազմակերպել և համակարգել է Արցախից տեղահանված մեր հայրենակիցների հաշվառման, միգրացիոն թերթիկների լրացման, նրանց համար կացարանների ապահովման, անհատական և ընտանեկան կարիքների գնահատման, հոգեբանական աջակցության , ինչպես նաև սննդով, հիգիենիկ պարագաներով, հագուստով, դեղորայքով և անհրաժեշտ այլ պարագաներով ապահովման աշխատանքներ:
7.Բազմակի տնայցների արդյունքում հաշվառվել և կարիքների գնահատման ու ընթացիկ բավարարման աշխատանքներ են տարվել շուրջ 600 տեղահանված ընտանիքների կամ շուրջ 2000 անհատների հետ:
Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության համար երախտիքով հիշատակում ենք կազմակերպություններին և անհատներին.
- «Հայկական կարիտաս» ԲՀԿ
- Հայկական կարմիր խաչի ընկերություն»
- Ֆրանսիայի հայկական հիմնադրամ
- ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպություն
- Հայ օգնության ֆոնֆ
- Գուգարաց թեմ
- «Փարոս» հայ-ամերիկյան հիմնադրամ
- «Արփի» ՀԿ
- Վանաձորի ավետարանի հավատքի քրիստոնյաների եկեղեցի
- «Տաշիր» ԲՀԿ
- «Ֆլայ» կազմակերպություն
- «Միհր» կազմակերպություն
- «Արգիշտի» հյուրանոց
- «Լագունա» հյուրանոց
- «Նաիրի» հյուրատուն
- «Ռոյալ» հյուրատուն
- «Վան գարդեն» հյուրատուն
- «J @ S» հյուրատուն
- «Արմենիա» առողջարան
- «Բարոն» հյուրատուն
- «Կիրովական» հյուրանոց
- «Մագայ» հյուրատուն
- «Շող» կենտրոն
- Վանաձորի մանկատուն
- Վանաձորի աջակցման կենտրոն
- ՏՄՀԱԿ
- Լիլյա Աբրահամյան
- Արեն Առաքելյան- ԱՄՆ
- Սուրեն Պառավյան- ԱՄՆ
- Կարեն Բադյան- ՌԴ
- Արարատ Ինանց- ՌԴ
- Հովհաննես Զուլոյան- ԱՄՆ
- Նարինե Կռոյան
- Մացակ Սաքանյան
- Վարդգես Գուրույան, ԱՄՆ
- «Մենք ու մունք» քաղաքացիական նախաձեռնություն
- Հովհաննես Դանիելյան- ԷկոՎիլ արևային տեխնոլոգիաներ
- Վանաձոր համայնքի ավագանու անդամներ
- Վանաձորի համայնքապետարանի համակարգող թիմ
- Վանաձորի կերպարվեստի թանգարանի աշխատակազմ
- Գասպարյանների և Տոպաշյանների ընտանիք- ՌԴ
- «ՖԱՄՄԱ ՖՈՒԴ» ընկերություն, Վանաձոր
- Ուղղակի Ժողովրդավարություն ՀԿ
Համայնքի ղեկավարի կողմից աշխատակազմի քարտուղարի 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքները գնահատվել են լավ: