ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԲԱԺՆԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ …

2020թ. ընթացքում ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժին է հասցեագրվել իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ուղարկված 68 գրություն, որոնց սահմանված ժամկետներում տրվել է համապատասխան լուծում: Կազմվել է համայնքի ավագանու որոշման 3 նախագիծ: Կազմվել է 17 զեկուցագիր:

Համաձայն ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի օրացուցային պլանի, 2020թ. փետրվարի 22-ին Թեժ լեռան հովտում կազմակերպվել և անց է կացվել <<Լոռվա ձմեռ-2020>> 49-րդ ավանդական մարզատոնահանդեսը,  որին ակտիվորեն մասնակցել են համայնքում գործող մարզական կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները, ավագ դպրոցները, քոլեջները և համայնքի ազգաբնակչությունը:

Համայնքի ենթակայությամբ գործում է 10 մարզադպրոց` համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, որտեղ  գործում է 21 մարզաձև, մարզվողների թիվը`2120 մարզիկ-մարզուհիներ:

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (covid-19)  տարածումը կանխարգելելու նպատակով մարտ ամսից ժամանակավորապես արգելվել են մասսայական մարզական միջոցառումները և դադարեցվել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (մարզադպրոցների) գործունեությունը:

Արտակարգ դրության ժամանակ բաժնի աշխատակիցները ոստիկանների հետ կատարել են ստուգայցեր քաղաքում գործող սննդի օբյեկտներ և հանրային վայրեր՝ ստուգելու պարետի պահանջների կատարումը, ինչպես նաև աջակցել են քաղաքի կարիքավոր ընտանիքներին սննդի փաթեթների բաշխման գործում:

Բաժնի աշխատակիցները «Հայկական Կարմիր խաչի ընկերության» Լոռու մարզային մասնաճյուղի կամավորների հետ մասնակցել են վանաձորցի անժառանգ տարեցների և 75-ից բարձր տարեց շահառուներին սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթների բաշխման գործընթացին՝ այդ կերպ պաշտպանելով նրանց վարակից։

Բաժնի ենթակայության մարզադպրոցների աշխատակիցները ներգրավվել են Լոռու մարզի ոստիկանության Տարոնի և Բազումի բաժինների ծառայողների հետ համատեղ քաղաքացիների կողմից պարետի որոշումներով սահմանված հակահամաճարակային կանոնների (դիմակ կրելու պարտադիր պահանջ և անձը հաստատող փաստաթղթերի առկայություն) պահպանման վերահսկողություն իրականացնելու գործընթացում:

Սեպտեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելուց հետո բաժնի աշխատակիցները ոստիկանության աշխատակիցների հետ մասնակցել են  զորահավաքային գործընթացներին, բաժանել ծանուցագրեր:

Բաժնի աշխատակիցները մասնակցել են ռազմական գործողությունների հետևանքով Վանաձոր տեղափոխված արցախցիներին սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթների բաշխման գործընթացին:

Հաշվետու տարում մարզիկները  մասնակցել  են հանրապետական մրցաշարերի և ունեցել հետևյալ հաջողությունները՝

ՀՀ ծանրամարտի մեծահասակների առաջնությունում մեկ մարզիկ դարձել է հաղթող, 3 մարզիկ զբաղեցրել են 2-րդ տեղ, 2 մարզիկ՝ 3-րդ տեղ, պատանիների առաջնությունում՝ 3 մարզիկ զբաղեցրել են 2-րդ տեղ:

ՀՀ ձյուդոյի մեծահասակների առաջնությունում հաղթող է դարձել մեկ մարզիկ, պատանիների առաջնությունում՝ մեկ մարզիկ:

ՀՀ սամբոյի մեծահասակների առաջնությունում հաղթող է դարձել մեկ մարզիկ, պատանիների առաջնություններում՝ երկու մարզիկ:

ՀՀ ըմբշամարտի մեծահասակների առաջնությունում հաղթող է դարձել մեկ մարզիկ, երիտասարդների առաջնությունում ՝մեկ մարզիկ, պատանիների առաջնությունում՝ մեկ մարզիկ:

ՀՀ բռնցքամարտի մեծահասակների առաջնությունում հաղթող են դարձել երկու մարզիկ, ավագ տարիքի պատանիների առաջնությունում՝ երկու մարզիկ, կրտսեր տարիքի պատանիների առաջնությունում՝ մեկ մարզիկ:

ՀՀ դահուկավազքի պատանիների և երիտասարդների առաջնությունում մեկ մարզիկ գրավել է 1-ին տեղ, մեկ մարզիկ՝2-րդ տեղ, մեկ մարզիկ՝ 3-րդ տեղ:

Խառլամպիևի անվան սամբոյի մեծահասակների աշխարհի գավաթի խաղարկությունում Տիգրան Կիրակոսյանը գրավել է երկրորդ տեղ:

«Ա. Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցի ձեռքի գնդակի հավաքական թիմը դարձել է ՀՀ մինչև 16տարեկանների առաջնության հաղթող:

Սուբվենցիոն ծրագրով «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՀՈԱԿ-ում կառուցվել է բացօթյա օվալաձև վազքուղի, վարժասարքերի համար նախատեսված մարզադահլիճ, տեղադրվել են երկաթյա դարպասներ: Մարզադպրոցի տարածքում տեղադրվել են լուսավորման ավտոմատ միացման ռելեներ, տեսանկարահանման սարքեր:

Ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրով հաստատված «Ծանրամարտի  մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի հիմնանորոգման աշխատանքները:

Մարզադպրոցներում կատարվել են վերանորոգման  աշխատանքներ:

Համայնքի ղեկավարի կողմից  լավագույն մարզական արդյունքներ ցուցաբերած մարզիկներին  և նրանց  մարզիչներին հատկացվել է սպորտային նպաստ:

 

Համայնքի ղեկավարի կողմից բաժնի 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքները գնահատվել են լավ:

You May Also Like