ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

1.Եկամուտների վերլուծություն

Վանաձոր համայնքի 2020 թվականի բյուջեն եկամուտների գծով կատարվել է 85.7%-ով, բյուջեով նախատեսված 4 289 884 400 դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 3 674 792 300 դրամ, որից 2 913 503 000 դրամը վարչական բյուջեի մասով, իսկ 874 239 800 դրամը ֆոնդային բյուջեի մասով, որտեղ 112 950 500 դրամը կազմում են վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքերը: Եկամուտները նախորդ տարվա համեմատությամբ աճել են 282 528 000 դրամով, որը հիմնականում պայմանավորված է պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների գումարների ավելացմամբ:

  • Սեփական եկամուտների գծով բյուջեն կատարվել է 94.1%-ով, նախատեսված 962758 300 դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 906 140 700 դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 98 791 400 դրամով. որը հիմնականում պայմանավորված է համայնքային ենթակայության հիմնարկների ծառայություններից օգտվողների համար տեղական վճարների նվազեցմամբ, որից
  • Հողի հարկի գծով նախատեսված 34 362 300 դրամի  դիմաց փաստացի մուտքը կազմել է 27 283 800 դրամ, կատարվել է 79.4%-ովՆախորդ տարվա համեմատությամբ նվազել է 4 874 300 դրամով:
  • Գույքահարկի գծով փաստացի մուտքը 471 960 000  դրամի  դիմաց կազմել է 485 858 600 դրամ, կատարվել է 102.9%-ով: Նախորդ տարվա համեմատությամբ աճել է 40 039 200 դրամով:
  • Տեղական տուրքերը նախատեսված 71 100 000 դրամի դիմաց կազմել են 57 662 300 դրամ, կատարվել են 81,1%-ով: Նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 7 965 000 դրամով:
  • Պետական տուրքի գծով փաստացի մուտքը նախատեսված  32 000 0000 դրամի դիմաց կազմել է 29 563 700 դրամ, կատարվել է 92.4%-ով: Նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 14 306 500 դրամով:
  • Գույքի վարձակալությունից եկամուտները կատարվել են 89.0%-ով, նախատեսված 44 000 000 դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 39 172 000 դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ  նվազել է  1 591 800 դրամով:
  • Վարչական գանձումները (տեղական վճարներ) նախատեսված 296 036 000 դրամի դիմաց կազմել են 249 254 500 դրամ, կատարվել են 84.2%-ով, որից 164 800 500 դրամը կազմում են աղբահանության վճարները, իսկ 52 268 200 դրամը՝ համայնքային ենթակայության հիմնարկների ծառայություններից օգտվողների տեղական վճարները: Նախորդ տարվա համեմատությամբ նվազել են 113 178 800 դրամով:
  • Վարչական իրավախախտումների համար ՏԻՄի կողմից պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտները կատարվել են 176.7%-ով, նախատեսված 1 800 000 դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 3 180 000 դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ  աճել է 557 200 դրամով:
  • Այլ եկամուտները նախատեսված 11 500 000 դրամի դիմաց կազմել են 14 165 800 դրամ, կատարվել են 123.2%-ով: Նախորդ տարվա համեմատությամբ աճել են 2 529 600 դրամով:
  • Պաշտոնական դրամաշնորհների գծով բյուջեն կատարվել է 81.4%-ով, նախատեսված 3008 364 800 դրամի դիմաց հատկացվել է 2 449 890 200 դրամ, նախորդ տարվա համեմատությամբ աճել է 767 709 300  դրամով. որից
  • Պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան նախատեսված 1 712 214 900 դրամի  դիմաց կազմել է 1 712 214 900 դրամ, կատարվել է  100%-ով: Նախորդ տարվա համեմատությամբ  աճել է 204 419 200 դրամով:
  • Պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիան նախատեսված 203 322 600 դրամի  դիմաց կազմել է 203 648 600 դրամ, կատարվել է  100,2%-ով: Նախորդ տարվա համեմատությամբ  աճել է 203 648 800 դրամով:
  • Պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող նպատակային հատկացումները (սուբվենցիաներ)՝ նպատակաուղղված երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցման համար, նախատեսված 6 767 900 դրամի  դիմաց կազմել է 6 767 900 դրամ, կատարվել է 100%-ով:
  • Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները (սուբվենցիաներ) նախատեսված 920 218 600 դրամի դիմաց կազմել են 527 258 800 դրամ կամ կատարվել է 57.3%-ով, Նախորդ տարվա համեմատությամբ  աճել է 359 641 300 դրամով:
  • ՏԻՄ-երին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցների գծով կատարվել է 100.0%-ով, նախատեսված 59969000 դրամի դիմաց հատկացվել է 59 968 900 դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 1 392 000 դրամով:
  • Բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը կազմել է 258792 400 դրամ:
  • Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գծով բյուջեն կատարվել է 82,4%-ով, նախատեսված 360 390 000 դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 296 956 800 դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ աճել են 74 182 300 դրամով:

 2.Ծախսերի  վերլուծություն

2.1 Ըստ գործառնական դասակարգմամբ

Վանաձոր համայնքի 2020 թվականի բյուջեն ծախսերի գծով կատարվել է 70,7%-ով, նախատեսված 4 289 884 400 դրամի դիմաց կատարողականը կազմել է 3 033 369 500 դրամ:

-Վարչական բյուջեի մասով կատարողականը կազմել է 2 686 370 500 դրամ:

-Ֆոնդային բյուջեի մասով կատարողականը կազմել է 459 949 500 դրամը, որից 112 950 500 դրամը կազմում են համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից ֆոնդային մաս կատարվող հատկացումները:

Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի հաշվին ծախսը կազմել է 296 956 800 դրամ:

  • Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների և պաշտպանության գծով ծախսերը նախատեսված 687021000 դրամի դիմաց կազմել են 652 980 200 դրամ կամ կատարողականը կազմել է 95.0%: Նախորդ տարվա համեմատությամբ աճել է 60 552 300 դրամով:
  • Տնտեսական հարաբերությունների բնագավառով նախատեսված 357853 300 դրամի դիմաց ծախսերը կազմել են 94 694 100 դրամ կամ կատարողականը կազմել է 26.5%:Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի հաշվին կատարողականը կազմել է 296 956 800 դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ աճել է 120 993 300 դրամով:
  • Շրջակա միջավայրի պաշտպանության գծով ծախսերը նախատեսված 355216 900 դրամի դիմաց կազմել են 327070 100 դրամ կամ կատարողականը կազմել է 92.1%: Նախորդ տարվա համեմատությամբ աճել է 9 892 700 դրամով:
  • Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայության գծով ծախսերը նախատեսված 1086143 400 դրամի դիմաց կազմել են 430 450 800 դրամ կամ կատարողականը կազմել է 39.6%: Նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 9 986 100 դրամով:
  • Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառով նախատեսված 397656300 դրամի դիմաց ծախսերը կազմել են 354 774 500 դրամ կամ կատարողականը կազմել է 89.2%: Նախորդ տարվա համեմատությամբ աճել  է 9 140 100 դրամով:
  • Կրթության բնագավառով նախատեսված 1269688 100 դրամի դիմաց ծախսերը կազմել են 1 100 855 200 դրամ կամ կատարողականը կազմել է 86.7%: Նախորդ տարվա համեմատությամբ աճել է 86 240 000 դրամով:
  • Սոցիալական պաշտպանության գծով ծախսերը նախատեսված 74495 600 դրամի դիմաց կազմել են 72 544 600 դրամ կամ կատարողականը կազմել է 97.4%: Նախորդ տարվա համեմատությամբ նվազել  է 459 000 դրամով:

 

  • Ըստ տնտեսագիտական դասակարգմամբ

 Ըստ տնտեսագիտական դասակարգմամբ Վանաձոր համայնքի 2020 թվականի բյուջեի ծախսերը նախատեսված 4 289 884 400 դրամի դիմաց կատարողականը կազմել է 3 033 369 500 դրամ կամ կատարվել է 70.7%-ով, որից

  • Աշխատավարձի հոդվածով նախատեսված 363 669 900 դրամի դիմաց ծախսերը կազմել են 363 165 000 դրամ, կատարվել են 99.9%-ով: Նախորդ տարվա համեմատությամբ աճել է 62 689 500 հազար դրամով:
  • Ծառայությունների և ապրանքների ձեռք բերման համար նախատեսված 709 575 900 դրամի դիմաց ծախսերը կազմել են 611 107 200 դրամ, կատարվել են 86.1%-ով: Նախորդ տարվա համեմատությամբ աճել է 6 301 600 դրամով:
  • Սուբսիդիաների գծով նախատեսված 1 585 495 100 դրամի դիմաց ծախսերը կազմել են 1 485 181 300 դրամ, կատարվել են 93.7%-ով: Նախորդ տարվա համեմատությամբ աճել է 118 106 400 դրամով:
  • Դրամաշնորհների գծով նախատեսված 46 000 000 դրամի դիմաց ծախսերը կազմել են 35 806 900 դրամ, կատարվել են 77,8%-ով: Նախորդ տարվա համեմատությամբ  աճել  է 35 356 900 դրամով:
  • Սոցիալական նպաստների գծով նախատեսված 42 200 900 դրամի դիմաց ծախսերը կազմել են 36 318 800 դրամ, կատարվել են 86,1%-ով: Նախորդ տարվա համեմատությամբ  նվազել  է 1 098 200 դրամով:
  • Այլ ծախսերի գծով նախատեսված 222 852 800 դրամի դիմաց ծախսերը կազմել են 154 791 300 դրամ, որից 112 950 500 դրամը կատարվել է վարչական  մասի պահուստային ֆոնդից ֆոնդային մաս կատարվող հատկացումների հաշվին, որը չի մտնում ընդհանուր ծախսերի հանրագումարի մեջ: Կատարողականը կազմել է 69,5%, նախորդ տարվա համեմատությամբ  նվազել  է 21 057 500 դրամով:
  • Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը նախատեսված 1 793 430 300 դրամի դիմաց կազմել են 756 906 300 դրամ, որից 296 956 800 դրամը կատարվել են ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի հաշվին, որը չի մտնում ընդհանուր ծախսերի հանրագումարի մեջ: Կատարողականը կազմել է 42,2%, նախորդ տարվա համեմատությամբ  աճել  է 113 207 500 դրամով:

3.Պարտքեր

Վանաձոր համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման արդյունքում առաջացել են  374 959 792 դրամի պարտքեր, որից 23 382 292 դրամը՝ վարչական բյուջեի գծով, 351 577 500 դրամը՝ ֆոնդային բյուջեի գծով:

Համայնքի ղեկավարի կողմից բաժնի 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքները գնահատվել են լավ:

You May Also Like