Հարգելի՛ վանաձորցիներ,
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այսօրվանից’ մայիսի 9-ից, Հայքի հրապարակի, Շառլ Ազնավուրի անվան այգու և առաջին անգամ Սայաթ-Նովայի անվան զբոսայգու երգող շատրվանները գործարկվել են։ Ցերեկային ժամերին դրանք կգործեն որպես սովորական շատրվաններ, իսկ երեկոյան` 20:00-22:00, համեցեք` վայելելու շատրվանների գունագեղ ջրային պարերը։