Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի և Երևանյան խճուղու հիմնանորոգում

Օրերս աշխատանքային այցով Վանաձոր այցելեց ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ եղան Սանկտ Պետերբուրգի և Երևանյան խճուղի փողոցներում։ Այդ փողոցները ևս կհիմնանորոգվեն այս տարի։ Սանկտ Պետերբուրգի փողոցի շինարարություննը սկսելու համար արդեն մրցույթ է հայտարարվել։ Երևանյան խճուղու նախագիծն ընթացքի մեջ է։
Երկու փողոցն էլ կնորոգվեն Կառավարության ֆինանսավորմամբ։
Պաշտոնյաներն այցելել են նաև սոբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվող Ներսիսյան, Մոսկովյան փողոցները, Նարեկացի փողոցը Կոմիտաս վարդապետի անվան հրապարակին միացնող էստակադան։ Դրանց շինարարությունները նախատեսված է ավարտել սեպտեմբերի վերջին։
Նախարարն ընդգծել է, որ ուշադրության կետրոնում է իրականացվող աշխատանքների որակը։

You May Also Like