Կյանքից հեռացավ Հայրենական Մեծ պատերազմի վետերան,կառավարման , մշակութային և արհմիութենական գործիչ Մարտունի խաչատուրի Գրիգորյանը: Մարտունի Գրիգորյանը ծնվել է 1925 թ-ին’ Կիրովականում: 1943թ. –ին 10-րդ դասարանից զորակոչվել է բանակ, մասնակցել Հայրենական Մեծ պատերազմին ` կապիտանի զինվորական կոչումով: 1950 թ-ից մինչև 1961 թ.-ը վարել է տարբեր կուսակցական պաշտոններ՝Կիրովականի կուլտուրայի բաժնի տեսուչ, շրջկոմի հրահանգիչ, կոմերիտմիության քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար, ՛՛Ավանգարդ՛՛ թերթի սեփական թղթակից և այլ պատասխանատու պաշտոններ:
1961 թ. ընտրվել է կուսակցության քաղկոմի քարտուղար:
1965թ. ընտրվել է քաղկոմի 2-րդ քարտուղար, իսկ 1969թ.-ին ընտրվել է Կիրովականի քաղաքային սովետի գործկոմի նախագահ:1973թ-ին նշանակվել է Արհմիությունների Հայաստանի հանրապետական խորհրդի բաժնի վարիչ: 1982թ.-ից ընտրվել և աշխատում էր Հայաստանի կոմունալ-բնակարանային տնտեսության և ծառայությունների ոլորտի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության նախագահ:
Մարտունի Գրիգորյանը պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով և շքանշաններով:Վանաձոր համայնքի Պատվավոր քաղաքացի է:
Մարտունի Գրիգորյանի հիշատակը վառ կմնա վանաձորցիների հիշողության մեջ: