Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի շնորհավորական խոսքը Քաղաքի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ վանաձորցիներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս «Վանաձորի օր» համաքաղաքային ավանդական տոնակատարության կապակցությամբ:
Ավանդական դարձած այս տոնը մեր համաքաղաքացիների համար դարձել է շատ սիրված և սպասված: Այն միավորում է բոլոր վանաձորցիներին, ում համար թանկ է հարազատ քաղաքը, ով հպարտանում է նրա հարուստ ժառանգությամբ, անցյալով և պայծառ ապագայով: Վստահ եմ, որ այս տոնը շարունակական կլինի և կփոխանցվի սերնդեսերունդ:
Այսօր ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր վանաձորցիներին քաղաքի հանդեպ իրենց սիրո և հոգատարության համար: Համոզված եմ, որ չկա գեթ մեկ վանաձորցի, ով անտարբեր է քաղաքի ապագայի նկատմամբ: Վանաձորը բոլորիս տունն է, և քաղաքի ապագայի համար պատասխանատու ենք բոլորս:
Այս տոնական օրերին մենք կազմակերպում ենք մի շարք մարզական և մշակութային միջոցառումներ, որով ցանկանում ենք մի փոքր թոթափել վանաձորցու առօրյա հոգսերն ու հետաքրքրացել նրա առօրյան: Վստահ եմ, որ այս հրաշալի օրն ու տոնը ոչ միայն վանաձորցիների, այլև մեր քաղաք այցելած հյուրերի համար կվերածվի իսկական տոնախմբության:
Սիրելի՛ համաքաղաքացիներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր վանաձորցիներին այս պայծառ ու հրաշալի տոնի առթիվ, մաղթում բոլորին բարեկեցություն, առողջություն ու անձնական երջանկություն:

You May Also Like

Leave a Reply