Վանաձորը Սպիտակի կողմից հյուրերին այսուհետ կդիմավորի քաղաքի ներկայանալի մուտքով

Վանաձորը Սպիտակի կողմից հյուրերին այսուհետ կդիմավորի քաղաքի ներկայանալի մուտքով:
Այն դեռ անավարտ է: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Վանաձորի գլխավոր ճարտարապետ, ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանն ու համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանն անձամբ են վերահսկում գործընթացը: Դեռ մանր դետալներ կան մշակելու, գնդի ներսում լուսավորության համակարգ է տեղադրվելու: Պատվանդանին ամրացվելու է «Վանաձոր» գրառում՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Գարնանը նախատեսվում է նաև բարեկարգել և կանաչապատել հարակից տարածքը:
Խորհրդանիշը երկրագունդն է, որի վրա Վանաձորի քարտեզն է, գնդի վրա ծառ է պատկերված: Այն խորհրդանշում է կանաչ Վանաձորը, մյուս կողմում Մայմեխ լեռն է: Սուրեն Աբովյանն ասում է. «Գաղափարն այն է, որ մեր փոքր քաղաքը յուրքանչյուրիս համար մեր տիեզերքն է»:
Հիշեցնենք, որ 2018 թ.-ին ճարտարապետական մրցույթ էր հայտարարվել, ներկայացվել էր 3 տարբերակ, գլխավոր ճարտարապետին կից ճարտարապետական խորհրդում դրանցից ընտրվել էր Լևոն Հախինյանի հեղինակած էսքիզը, որը հրապարակվել էր նաև Վանաձոր համայնքի ղեկավարի facebook-յան պաշտոնական էջում:

You May Also Like