Վանաձորի մայթերը քաղաքապետրանի հատուկ ուշադրության կենտրոնում

Օրերս տեղացած առատ ձյան տեղումներից հետո մեր տարածաշրջան թափանցած սառը հոսանքները նոր փորձություն էին ոչ միայն ազգաբնակչության, այլ նաև կոմունալ ծառայությունների համար: Թեև քաղաքի մայթերին կոմունալ ծառայությունների կողմից աղատրում էր կատարվել, սակայն զրոյից ցածր 5 աստիճանի պայմաններում աղը դադարում է հալեցնել սառույցը: Փաստ է , որ Վանաձորում արդեն երկու օր է օդի ջերմաստիճանը հասնում է գիշերվա ժամերին մինչև -25, իսկ առաջիկայում կանխատեսվում է ավելի ցածր ջերմաստիճան: Այս պարագայում քաղաքացիների համար դժվարանցանելի են դառնում սառցակալած մայթերը և անգամ հնարավոր չի եղել խուսափել սայթաքումների հետևանքով առաջացած կոտրվածքներից: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը փետրվարի 3-ի խորհրդակցության ժամանակ հատուկ անդրադարձավ այս խնդրին: Քանի որ ցածր ջերմաստիճանի պայմաններում աղատրումն անարդյունավետ է, քաղաքապետն առաջարկեց շտապ կարգով մայթերին լցնել հատուկ սև ավազ, ինչը թույլ կտա համեմատաբար անվտանգ դարձնել քաղաքացիների անց ու դարձը: Չի բացառվում, որ այս անգամ էլ քաղաքացիները դժգոհեն , որ աղտոտվելու են իրենց հագուստը և ձմեռային երկարաճիտ կոշիկները, սակայն անվտանգությունն առավել գերադասելի է: Խորհրդակցության ընթացքում համապատասխան ծառայությունների ղեկավարները հավաստիացրին, որ մեկ օրվա ընթացքում կավարտեն մայթերին սև ավազի լցման աշխատանքները : Հուսանք, որ մեր համաքաղաքացիներն այսուհետ զերծ կմնան սայթաքումներից և վնասվածքներից;

You May Also Like

Leave a Reply