Օրերս Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էր հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում: Նպատակը քաղաքացիների՝ որոշումների կայացման գործընթացում մասնակցայնության բարձրացումն է:
Նախագծին մասնակցել են Բաց կառավարման գործընկերության անդամ համայնքների ներկայացուցիչները: Յուրաքանչյուրը ներկայացրել է նախաձեռնության շրջանակում իրականացված և նախատեսվող աշխատանքները։
Վանաձորի իր տաղավարում ներկայացրել է գործընկերության շրջանակում հանձնառությունները՝ համայնքային ռեսուրսների կառավարում, ինտերակտիվ բյուջեի ներդնում, համայնքային զարգացման ծրագրի ինտերակտիվ էկրանի տեղադրում, քաղաքային «կանաչ» տրանսպորտ։