Այսօր Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացվեց Եվրոպայի և ՀՀ առաջնությունների հաղթող Վանաձորի մարզիկների ու նրանց մարզիչների պարգևատրման արարուղություն։ Ներկաներին շնորհավորեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա մարզիկներին հաղթանակներ մաղթեց և նշեց, որ միշտ կանգնած են մարզիկների կողքին և ամեն կերպ աջակցելու են, որ սպորտային հաղթանակների կենտրոն դառնա Վանաձորը։
Այս տարի Եվրոպայի առաջնությունների 14, աշխարհի առաջնության 1 մրցանակակիր ունենք, ՀՀ առաջնության հաղթող 30 մարզիկ և 1 թիմ, վետերանների առաջնության հաղթող՝ 4 մարզիկ։
Համայնքի ղեկավարի գլխավորությամբ ավագանու և համայնքապետարանի ներկայացուցիչները պատվոգրեր և դրամական խրախուսանքներ հանձնեցին մարզական հաջողություններ գրանցած մարզիկներին ու մարզիչներին։