Լոռվա աշխարհը, Վանաձորը, բոլորս`ողջ հայ ժողովուրդը, սգում է Մեծ Վարպետի` սիրելի ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ մահը: Դա անդառնալի ու անվերականգնելի կորուստ է հայ ժողովրդի համար:
Մեզնից պակասեց լուսավոր ու բարի մի Մեծ Էություն:
Հազարավոր վանաձորցիների, Վանաձորի քաղաքապետարանի ողջ աշխատակազմի, համայնքի ավագանու և իմ անունից խորապես վշտակցում եմ Սոս Սարգսյանի ընտանիքին, հարազատներին, արվեստասեր հասարակայնությանը: Երկնային Արքայություն սիրելի Վարպետին:
ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Վանաձորի քաղաքապետ