Վերջերս լրացավ վանաձորցի անվանի մարզիկ և մարզիչ Բախշիկ Սարոյանի ծննդյան 60 ամյակը: Բազմաթիվ շնորհավորանքների շարքում առանձնացավ նաև Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի կողմից անվանի մարզչին հանձնված և նրա վաստակը գնահատող պատվոգիրը:
Բախշիկ Արամի Սարոյանը ծնվել է 1953թ. Գուգարքի շրջանի Քարաբերդ գյուղում:
1971թ. ավարտել է թիվ 17 միջնակարգ դպրոցը: Միաժամանակ զբաղվել է սպորտով:
1971թ. ընդունվել է Վանաձորի <<Քիմիատեխնոլոգիական>> տեխնիկումը և նույն տարում զորակոչվել Սովետական բանակ: Նախքան բանակ զորակոչվելը դարձել եմ ՀՀ պատանիների հաղթող և մրցանակակիր:
1973թ. վերադարձել է բանակից և 1976թ ավարտելով տեխնիկումը, աշխատանքի է անցել Վանաձորի քիմ. մանրաթելի գործարանում:
1977թ. Վանաձորի մանկապատանեկան մարզադպրոցում սկեսել է մարզչական աշխատանքային կենսագրությունը՝ որպես սամբո և ձյուդո ըմբշամարտի մարզիչ:
1978, 1979, 1980թթ.-ին դարձել է ՀՀ չեմպիոն սամբո և կոխ ըմբշամարտից:
1979թ.-ին ընդունվել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ:
1989թ-ին դարձել է համամիութենական մրցույթի հաղթող Կրասնոկամսկ քաղաքում:
1989թ. ճանաչվել է ԽՍՀՄ-ի <<Դինամո>> մարզական ընկերության լավագույն մարզիչ:
ԽՍՀՄ փլուզումից առաջ պատրաստել էմի շարք անվանի մարզիկներ, որոնք դարձել են ՀՀ <<Դինամո>> մարզական ընկերության, ՍՍՀՄ, աշխարհի և Եվրոպայի մրցանակակիրներ և հաղթողներ:
Նրանք են՝
Գագիկ Ղազարյան- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարի հաղթող:
Արթուր Օհանյան- ՍՍՀՄ գավաթի չեմպիոն, ՍՍՀՄ եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր, ՀՀ բազմակի չեմպիոն:
Վահրամ Մելիքյան- աշխարհի երիտասարդների առաջնության կրկնակի մրցանակակիր, Եվրոպայի մեծահասակների առաջնության մրցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ:
Արթուր Գևորգյան- աշխարհի առաջնության կրկնակի մրցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ:
Ալիկ Ջաղացպանյան- աշխարհի պատանիների առաջնության մրցանակակիր, ՀՀ չեմպիոն, սպորտի վարպետ:
Արշակ Ղազարյան-աշխարհի պատանիների առաջնության մրցանակակիր:
Հարություն Մելիքսեթյան – աշխարհի և Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնության մրցանակակիր:
Արեն Անտոնյան- Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցանակակիր:
Սպորտում ունեցած ակնառու ծառայությունների համար 1989թ. ինձ շնորհվել է ՀՀ վաստակավոր մարզչի կոչում:
1990թ. շնորհվել է ԽՍՀՄ վաստակավոր մարզչի և միջազգային կարգի մրցավարի կոչում:
Եղել է ՀՀ և ԽՍՀՄ հավաքականի մարզիչ և ՀՀ սամբոյի ֆեդերացիայի անդամ: