Վանաձորի քաղաքապետը համակարգիչներ է նվիրել ոստիկանության բաժիններին

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը շնորհավորել է ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցներին ու համակարգիչներ նվիրել ոստիկանության Վանաձորի բաժիններինՈստիկանության տոնին ընդառաջ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը մարզային իշխանությունների ու հոգևոր առաջնորդների հետ միասին շնորհավորել է ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցներին՝ ոստիկանության 96-րդ տարելիցի օրվա առթիվ:

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը ծաղիկներ է դրել ծառայության ընթացքում զոհված ոստիկանների հուշաքարին, այնուհետ մասնակցել տոնին նվիրված միջոցառմանը: Սամվել Դարբինյանը շնորհավորելով իրավապահներին կապակցությամբ, ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի և Տարոնի բաժիններին նվիրել է համակարգիչներ: Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանն էլ Վանաձորի քաաքապետ Սամվել Դարբինյանին պարգևատրել է շնորհակալագրով՝ ոստիկանության տոնին նվիրված միջոցառման կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար:

tp1350900

tp1350906

tp1350932

tp1350933

You May Also Like

Leave a Reply