Վանաձորի քաղաքապետարանը շնորհակալագրեր հանձնեց

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներին ակտիվ մասնակցության համար Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի անունից, օրերս շնորհակալագրեր հանձնեց բոլոր այն կառույցներին ու անհատներին, ովքեր ակտիվ մասնակցություն էին ցուցաբերել հունիսի 1-ի միջոցառումներին՝ այն դարձնելով գեղեցիկ ու գունագեղ:

Շնորհակալագրերի հանձման ավարտին տեղի ունեցավ խորհրդակցություն՝ մշակույթի բաժնի պետի և համաքաղաքային միջոցառման ընթացքում ակտիվ մասնակցություն ցուցաբերած կառույցների ու անհատների հետ, քննարկվեցին հունիսի 1-ի միջոցառմանը առաջացած կազմակերպչական որոշակի փոքր թերությունները, դրանք հետագայում շտկելու նպատակով: Ներկաները շնորհակալություն հայտնեցին բաժնի պետին՝ իրենց աշխատանքը մեկ անգամ ևս գնահատանքի արժանացնելու և նման կառուցողական քննարկում կազմակերպելու համար:

Հանդիպման ընթացքում ներկաները հանդես եկան մի շարք առաջարկներով:

Էդվարդ Արզումանյան

1

3

You May Also Like

Leave a Reply