Վանաձորի քաղաքապետարանը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ Վանաձորի մանկապարտեզների բոլոր սաներին նվերներ է մատուցել: Շուրջ 2000 երեխաներ հունիսի 1-ի տոնին ընդառաջ ստացել են գունավոր մատիտներ և նկարազարդման տետրեր: Վանաձորի քաղաքապետարանը նախատեսում է նաև հունիսի 1-ին ժամը 15.00-ին Վանաձորի Հայքի հրապարակում համաքաղաքային թատերականացված մեծ միջոցառում կազմակերպել, որը ևս նվիրված կլինի Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան: