Վանաձորի քաղաքապետարանը նախորդ տարվա համեմատ 5 ամսում 15.6 մլն դրամ ավելի է հավաքագրել

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժին ամփոփել է բյուջեի կատարողական 2013 թվականի անցած հինգ ամիսների ընթացքում: Փաստվել է, որ քաղաքի բյուջե է մուտքագրվել շուրջ 15.6 մլն դրամ ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Հաշվի առնելով քաղաքի ազգաբնակչության սոցիալական ծանր վիճակը և գործազրկության բարձր մակարդակը, քաղաքի բյուջեի նման մակարդակի կատարումը վկայում է իրենց պարտավորությունների նկատմամբ քաղաքացիների պատասխանատու մոտեցման և քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների վարչարարական մեթոդների արդյունավետության մասին: Քաղաքում բազմաթիվ և տարատեսակ խնդիրներ կան կուտակված , որոնց շուտափույթ լուծումը հնարավոր է միայն բյուջեում բավարար ֆինանսական ռեսուրսների առկայության պայմաններում: Հուսանք, որ քաղաքի բյուջեի եկամուտների հավաքագրման մասով կատարողականի այս տեմպերը կպահպանվեն մինչև տարեվերջ:

You May Also Like

Leave a Reply