Վանաձորի քաղաքապետարանի ենթակայության 20 նախադպրոցական հաստատություններում այս օրերին ավարտական հանդեսներ են, ուր հանդիսությամբ դեպի դպրոցի արահետ են ճանապարհում շուրջ 780 նախադպրոցական տարիքի սաների: Վանաձորի քաղաքապետարանը, ավանդույթի համաձայն, այդ սաներին նվիրում է գրենական պիտույքներ և դպրոցական պայուսակներ:
Բարի երթ ենք մաղթում նոր սերնդին: