Նվազագույն աշխատավարձի շեմի բաձրացումը, գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը համայնքներին ստիպում է վերանայել կառավարման մեթոդներն ու բյուջեի ծախսերի նկատմամբ մոտեցումները; Հուլիսի 15-ին տեղի ունեցավ Վանաձորի քաղաքապետի աշխատանքային խորհրդակցություն՝ քաղաքապետարանի աշխատակազմի բաժնի պետերի և համապատասխան ծառայությունների ղեկավարների հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին քաղաքի սանիտարական վիճակի, կանաչապատման , բարեկարգման հարցեր, որոնց վերաբերյալ քաղաքապետի կողմից տրվեցին հանձնարարականներ:Այսօր քաղաքի թիվ մեկ խնդիրը քաղաքի ջրամատակարարման համակարգի վերակառուցման հետևանքով քաղաքի փողոցների վիճակն է, որոնց ասֆալտապատումը, թեև ուշացումով , բայց արդեն իսկ սկսվել է: Քաղաքապետը հանձնարարեց ասֆալտապատումն իրականացնող ՞Դարոժնիկ՞ ՍՊԸ-ին գրավոր տեղեկացնել, որ սեպտեմբերի 1-ին քաղաքապետարանը պլանավորում է ավարտել փողոցների և անցումների նշագծման աշխատանքները, որպեսզի մեր դպրոցահասակ երեխաները կարողանան անվտանգ անցնել դպրոցների հարակից փողոցները:
Սա նշանակում, է որ ՛՛Դարոժնիկ՛՛ ՍՊԸ-ն պետք է առաջնորդվի ոչ միայն սեփական աշխատանքային գրաֆիկով, այլ նաև հաշվի առնի հասարակության կյանքի առանձնահատկությունները: Քաղաքապետ Սամվել Դարբինյանը չշրջանցեց նաև նվազագույն աշխատավարձի շեմի , գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձացման հետևանքով հնարավոր ազդեցությունը քաղաքի բյուջեի ծախսային մասի վրա: Նախնական հաշվարկներով , միայն աշխատավարձի նվազագույն շեմի բարձրացման պարագայում մինչև տարեվերջ քաղաքի բյուջեին անհրաժեշտ կլինի շուրջ 40 մլն դրամ: Եթե դրան հավելենք նաև քաղաքապետարանին ենթակա հիմնարկներում գազի (նաև նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների ջեռուցում), էլեկտրաէներգիայի սպառման դիմաց վճարումների ավելացումը, ապա իրապես Վանաձորի բյուջեին մեծ փորձություն է սպասում :
Քաղաքապետի հանձնարարությամբ բոլոր ենթակա կառույցները պարտավորված կլինեն անցնել խիստ խնայողությունների ռեժիմով աշխատաոճի, իսկ քաղաքապետարանի և նրան ենթակա հիմնարկներում անհրաժեշտ կլինի մեկ անգամ ևս վերանայել վարչարարությունը և բացահայտել աշխատանքային թերծանրաբեռնվածությամբ աշխատակիցներին: Հնարավոր է, որ անգամ անխուսափելի լինեն հաստիքային կրճատումները:Խոստովանենք, որ հիրավի սա մեծպատասխանատվություն է աշխատակազմի ղեկավարի համար, քանի որ հսկողություն պահանջող ոլորտները և գործընթացները այժմ կպահանջեն լրացուցիչ աշխատաժամանակ : Առավել ևս , որ քաղաքապետը հրապարակավ պահանջել է, որ տարեվերջին քաղաքապետարանին ենթակա ոչ մի հիմնարկ չպետք է աշխատանքային, գազի, էլեկտրաէներգիայի և կապի ծառայությունների դիմաց պարտքեր ունենա: