Հարգելի սոցիալական ոլորտի աշխատակիցներ
Շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ: Այս տարի լրանում է Սոցիալական աշխատողի օրվա, սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների ստեղծման 20-ամյակը: Հավատացեք՝ այն ինչ դուք այսօր անում եք, չի կարող անտեսվել և չգնահատվել մեր կողմից:
Դուք, իրոք, շատ ծանր և պատասխանատու աշխատանք եք կատարում: Դուք եք այն անմիջական կապող օղակը, որն ամեն օր շփվում է մեր ազգաբնակչության խոցելի շերտերի հետ, և ձեր բարեխիղճ ու հոգատար աշխատանքի շնորհիվ օգտակար եք լինում նրանց, ովքեր ձեր աջակցության կարիքն ունեն: Անշուշտ, դեռ անելիքներ կան, սակայն վստահ եմ, որ ձեր՝ աշխատանքի նկատմամբ բարեխիղճ ու հոգատար վերաբերմունքով հավատ ու վստահություն կհաղորդեք մեր բնակիչներին ինչպես սոցիալական ոլորտի, այնպես էլ վաղվա օրվա նկատմամբ: Հավատացած եմ, որ դուք միշտ կանգնած կլինեք մեր քաղաքացիների կողքին և ճիշտ ու նպատակային կիրականացնենք սոցիալական ոլորտում պետական քաղաքականությունը:
Շնորհավոր Ձեր մասնագիտական տոնը , մաղթում եմ երջանկություն և բարեկեցիկ կյանք Ձեր ընտանիքներին:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան