Վանաձորի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի հիշատակի սյան գագաթը վերանորոգվեց: Վանաձորի քաղաքապետարանը ԱԻՄ Լոռու մարզային ծառայության տեխնիկական աջակցությամբ մայիսի 8-ին ավարտեց Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի հիշատակի սյան գագաթի սրբատաշ քարերի ամրացումը: Այն գագաթային ծածկի քարերը, որոնք թուլացել ու խիստ վնասվել էին , փոխարինվեցին : Գագաթն ամբողջովին ծածկվեց թիթեղյա ծածկով, ինչը կպահապանի հուշարձանի հիշատակի սյան հետագա քայքայումը և կբացառվի քարաթափումը: