Վանաձորի համայնքապետարանը «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում ստացավ վակուումային մաքրող մեքենա։ Այն փորձարկվել է և կօգտագործվի համայնքի մայթերի, պուրակների ու հրապարակների մաքրման համար։
Ավլող մեքենան Kärcher հայտնի գերմանական կազմակերպության արտադրության է։ Kärcher MC 50 մ վակուումային մաքրող մեքենայի նորարարական ներծծող համակարգը հիմնված է CFD համակարգչային հոսքի բարդ մոդելավորման վրա, որի արդյունքում խելացի լուծումների շնորհիվ ապահովվում է մաքրման գերազանց արդյունք և ցածր մաշվածություն:
Ծրագրի շրջանակներում ևս մեկ մաքրող մեքենա ստացել է Գյումրու համայնքապետարանը։