Այսօր՝ մայիսի 13-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստ։
Նիստին ներկա էին ավագանու 33 անդամներից 17-ը։
Նիստը սկսվեց օրակարգի հաստատմամբ, որը բաղկացած էր 15 հարցից։
Առաջինը քննարկվեցին և քվեարկությամբ ընդունվեցին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 29 նոյեմբերի 2023 թվականի թիվ 39-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Վանաձոր համայնքի ավագանու 26 ապրիլի 2023 թվականի թիվ 9 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։
Քվեարկությամբ ընդունվեց Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրում գտնվող 2-րդ փողոցի մի հատվածի անվանումը փոխելու մասին նախագիծը։
Քվեարկությամբ ընդունվել է նաև Վանաձոր համայնքի Շահումյան բնակավայրի « Սպիտակ ջուր» ջրընդունիչի զբաղեցրած հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությամբ հանձնելու մասին նախագիծը։
Ընդունվել է նաև «Լոռու մարզի ձյուդոյի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին որոշման նախագիծը։
Ավագանու անդամներին ներկայացվեցին և վերջիններիս կողմից քննարկվեցին և քվեարկությամբ հաստատվեցին մի շարք նախագծեր, որոնք կարևոր նշանակություն ունեն Վանաձոր խոշորացված համայնքի բնակիչների կենսապայմանների բարելավման հարցում։
Ավագանու նիստի ամբողջական տարբերակը կարող եք դիտել հետևյալ հղումով։https://www.youtube.com/watch?v=E82mlOcKtHA