Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ընդունել է Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան և Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցների տնօրեններին, սաներին ու նրանց դասատուներին։
Երևանում կայացած «Արտ Մյուզիք» միջազգային 13-րդ մրցույթ-փառատոնին Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի 4 սան է մասնակցել’ հետևյալ արդյունքներով’
Ամիրբեկյան Աշոտ Վաչեի(կլարնետ) 1-ին կարգի մրցանակ դասատու Էդուարդ Առաքելյան,
Անդրեասյան Միշա Արենի(կլարնետ) 2-րդ կարգի մրցանակ, դասատու Էդուարդ Առաքելյան
Պարսամյան Դավիթ Արտակի(սակսոֆոն) 2-րդ կարգի մրցանակ, դասատու Էդուարդ Առաքելյան
Շահվերդյան Աշոտ Տիգրանի(կիթառ) 2-րդ կարգի մրցանակ, դասատու Արմեն Հակոբյան։
Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցի 1 սան է մասնակցել’
Վարդան Ալիխանյան- ազգային նվագարանների բաժնի (դուդուկ) 2-րդ տեղ, ուսուցիչ’ Արգիշտի Վարդանյան, նվագակցող’ Անահիտ Խանզադյան։
Արկադի Փելեշյանը շնորհավորել է պատանի կատարողներին ու նրանց պատրաստած մասնագետներին, մաղթել նորանոր հաջողություններ։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը շնորհավորագրեր է հանձնել մրցույթին Վանաձորը պատվով ներկայացրած երաժիշտներին։