2013 թվականի դեկտեմբերի 4-ին ժամը 10.00-ին Վանաձորի Ավագանու նիստերի դահլիճում տեղի կունենա Ավագանու հերթական նիստը
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ
1. «Վանաձորի Գրիգոր Հախինյանի անվան «Հորովել» ժողովրդական երգի-պարի համույթ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածուին համաձայնություն տալու մասին
զեկ.` Գ.Աղաբաբյան
2. Վանաձորի համայնքի «Բոհեմ կամերային թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածուին համաձայնություն տալու մասին
զեկ.` Գ.Աղաբաբյան
3. «Վանաձորի թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածուին համաձայնություն տալու մասին
զեկ.` Գ.Աղաբաբյան
4. «Վանաձորի թիվ 33 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածուին համաձայնություն տալու մասին
զեկ.` Գ.Աղաբաբյան
5. «Վանաձորի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածուին համաձայնություն տալու մասին
զեկ.` Գ.Աղաբաբյան
6. «Վանաձորի թիվ 34 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածուին համաձայնություն տալու մասին
զեկ.` Գ.Աղաբաբյան
7. Վանաձորի համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 07-ի «Վանաձորի համայնքի 2013 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 58-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
զեկ.` Ա.Սուքիասյան
8. Վանաձորի համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ, բայց համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը պետությանը անհատույց հետ վերադարձնելու մասին
զեկ.` Ա.Ղուկասյան
9. Վանաձորի քաղաքապետարանի թիվ 1, 3, 4, 7, 11, 13 թաղամասային հիմնարկների գործունեությունը դադարեցնելու մասին
զեկ.` Գ.Պառավյան
10. Վանաձորի համայնքի ավագանու 2012թվականի նոյեմբերի 7-ի «Վանաձորի համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու և ավագանու 2005 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 303-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 54-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
զեկ.` Ար.Խաչատրյան