Այսօր՝ հունվարի 20-ին, Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցությունը: Խորհրդակցությունը վարում էր քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նախորդ շաբաթ քաղաքապետ Սամվել Դարբինյանի կողմից տրված հանձնարարականներին: Քաղաքապետին զեկուցեցին արդեն իսկ կատարված, ինչպես նաև ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:
Հանաձնարարականների քննարկումից հետո քննարկվեցին աշխատանքային, ընթացիկ հարցեր: Քաղաքապետ Սամվել Դարբինյանը հանձնարարվեց պատշաճ մակարդակով նախապատրաստել «Լոռվա Ձմեռ» ամենամյա միջոցառումը, ինչպես նաև հրավերներ ուղարկել Լոռու մարզի այլ քաղաքներին, ընդլայնելով մասնակիցների աշխարհագրությունը:
Քաղաքապետարանի կառուցվածքային փոփոխությունների համար ավագանու համաձայնությունը ստանալու նպատակով քաղաքապետը հանձնարարեց նախապատրաստել և հրավիրել ավագանու նիստ, որը կկայանա փետրվարի 4-ին: