Վանաձորի Ավագանու հերթական նիստը նոյեմբերի 15-ին
2013 թվականի նոյեմբերի 15-ին, ժամը 10.00-ին Վանաձորի քաղաքապետրանի նստերի փոքր դահլիճում տեղի կունենա Ավագանու հերթական նիստը, հետևյալ օրակարգով՝
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ
Թիվ 12 « 15 » նոյեմբերի 2013թ.
Ժամը 10 00
1. Վանաձորի համայնքի 2013 թվականի բյուջեի 9 ամսվա կատարման վերաբերյալ
զեկ.` Ա.Սուքիասյան
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի քաղաքային համայնքի 2014 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին
զեկ.` Ա.Իսպիրյան
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի վարձավճարների և համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի և բնակելի տարածքների վարձավճարների սակագները սահմանելու մասին
զեկ.` Ա.Իսպիրյան
4. Վանաձորի համայնքի 2014 թվականի բյուջեն հաստատելու մասին
զեկ.` Ա.Սուքիասյան
5. Վանաձորի համայնքի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 07-ի «Վանաձորի համայնքի 2013 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 58-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
զեկ.` Ա.Սուքիասյան
6. Վանաձոր քաղաքի տարածքում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու մասին
զեկ.` Է.Գևորգյան
7. Վանաձորի քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի հունվարի 24-ի թիվ 3-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին
զեկ.` Տ.Պապանյան
8. Վանաձորի համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ, բայց համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը պետությանը անհատույց հետ վերադարձնելու մասին
զեկ.` Տ.Պապանյան