2014 թվականի մարտի 18-ին ժամը 11.00-ին Վանաձորի քաղաքապետարանի 4-րդ հարկի դահլիճում տեղի կունենա Ավագանու հերթական նիստ: Նիստին Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան հանդես կգա համայնքի 2013 թվականի բյուջեի կատարման մասին զեկույցով և տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ :
Նիստի օրակարգ.
Վանաձոր համայնքի 2013 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին, զեկ.՝ Սամվել Դարբինյան;
Սամվել և Արթուր Հակոբյաններին նվիրված հուշատախտակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին, զեկ՝ Տիգրան Պապանյան;
Վանաձորի քաղաքապետարան