Վանաձորի Ավագանու արտահերթ նիստ փետրվարի 26-ին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 2014 թվականի փետրվարի 26-ին ժամը 10.00-ին Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կկայանա համայնքի ավագանու արտահերթ նիստը հետևյալ օրակարգով.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին առընթեր Երիտասարդական խորհրդի կազմում ընդգրկվելու համար Վանաձոր համայնքի ոչ պետական հատվածի ներկայացուցչի մրցույթ անցկացնելու մասին:

Տեղեկացնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 27-ի 1693-Ն որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման մարմիններում երիտասարդական քաղաքականության արդյունավետության բարձրացման , երիտասարդական մասնակցության խթանման նպատակով մարզպետներին կից ստեղծվում են երիտասարդական խորհուրդներ: Կառավարությունը հաստատել է երիտասարդական խորհուրդների օրինակելի կանոնադրությունը և հանձնարարել է մարզպետներին մինչև 2014 թվականի ապրիլի 1-ը ստեղծել ՀՀ մարզպետներին կից երիտասարդական խորհուրդ և հաստատել դրանց կանոնադրությունները

You May Also Like

Leave a Reply