Այսօր՝ ապրիլի 8-ին, Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստ։
Նիստին ներկա էին ավագանու 33 անդամներից 17-ը։
Ավագանին հաստատեց նիստի օրակարգը, որում ընդգրկված էր 19 նախագիծ։
Առաջինը քննարկվեց ու քվեարկությամբ ընդունվեց Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։
Ավագանին հաստատեց պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը մրցույթով, վարձակալությամբ կամ կառուցապատման իրավունքով հատկացնելու համար մրցութային հանձնաժողովի կազմը’ նախագծի փոփոխությամբ’ 7-ի փոխարեն 9 անդամ, ապա սահմանեց Վանաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը մրցույթով, վարձակալության իրավունքով տրամադրելու և հողամասերի վարձավճարների մեկնարկային գները։
Մեկ այլ նախագծով սահմանվեց փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն։
Հաստատվեց սուբվենցիոն ծրագրով Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի շենքի կառուցման նախագիծը։
Ընդունվեց «Վանաձորի քաղաքային տնտեսություն» ՀՈԱԿ-ին անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին նախագիծը, որով Վանաձոր համայնքի սեփականությունը դարձավ ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրով ձեռք բերված գույքը՝ մամլիչ սարք, թափոնների վերամշակման հոսքագիծ, ավլող մեքենա Karcher։
Ընդունած գույքի մի մասը համայնքը նվիրաբերեց Գյումրու համայնքապետարանին։
Քննարկվեցին և քվեարկությամբ հաստատվեցին մի շարք նախագծեր, որոնցով հաշվառումից հանվեցին խոտանված փոխադրամիջոցներ, կատարվեցին նախկինում ընդունված որոշումների մեջ փոփոխություններ։
Սուբվենցիոն ծրագրով նորոգվող փողոցների ցանկից հանվեցին Մհեր Մկրտչյան և Բաթումի փողոցները։ Դրանք համայնքն իր միջոցներով կնորոգի։
Ավագանին համաձայնություն տվեց <<Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ>> և <<Վանաձորի Գր․ Հախինյանի անվան երաժշտական դպրոց կրթադաստիարակչական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների շենքերի հիմնանորոգման փոխարեն մասնակի նորոգելուն։ Այսկերպ համայնքը կկարողանա և արվեստի կենտրոնների նորոգման հարցը լուծել և այլ ծրագրերի ծախսերը հոգալ։
Նիստի արձանագրությունը կհրապարակվի սահմանված կարգով։