ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի հունիսի 1-ի նիստում ներկայացվեց ՀՀ նախագահի 1997 թ. մայիսի 6-ի “Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին” հրամանագրում առաջարկվող փոփոխությունների նախագիծը: Նշվեց, որ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է մարզերում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացմամբ եւ բխում է 2013թ. կառավարության գործունեությունն ապահովող ՏԿ նախարարության միջոցառումների ծրագրից: Առաջարկվող փոփոխություններով մարզպետներին տրվում է լրացուցիչ լիազորություններ համայնքի ղեկավարի և ավագանու լիզորությունների նկատմամբ իրավական և վարչական հսկողություն իրականացնելու համար: Վանաձորի ավանգանու անդամներին առաջարկում ենք ծանոթանալ Տարածքային կառավարման նախարարության կողմից քննարկման դրված այս իրավական նախագծին և հանդես գալ առաջարկություններով: ՀՀ նախագահի 1997 թ. մայիսի 6-ի “Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին” հրամանագրում առաջարկվող փոփոխությունների նախագծին կարելի է ծանոթանալ մեր կայքում ՝ tim.pdf
Առաջարկությունները կարելի է ներկայացնել հետևյալ հղումով ՝ http://www.mta.gov.am/hy/forum/item/2013/02/27/forum2/