Հունիսի 23-ին Վանաձորի Արցախ պուրակում տեղի ունեցավ ցուցահանեդես-համերգ

Պուրակում ցուցադրվեցին նկարչուհի Տաթև Մարտիրոսյանի վրձնանկարները, իսկ երաժշտական համարներով ելույթ ունենցան Վանաձորի Շարա Տալյանի անվան և Գր․ Հախինյանի անվան երաժշտական դպրոցների սաները։
Ցուցահանդես-համերգին ներկա էր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանի ուղեկցությամբ շրջեց պուրակում, դիտեց նկարները։
Արկադի Փելեշյանի անունից Տաթև Մարտիրոսյանին շնորհակալագիր հանձնվեց ցուցահանդեսին մասնակցելու համար։
Կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի նախաձեռնությամբ ամեն կիրակի Վանաձորի տարբեր այգիներում ու պուրակներում տեղի կունենան նմանատիպ միջոցառումներ, որոնց կմասնակցեն վանաձորցի արվեստագետներն ու երաժիշտները։ Սա հնարավորություն կտա բովանդակալից անցկացնել ամառային երեկոները և ճանաչել մեր ժամանակակից ստեղծագործողներին։

You May Also Like