Մայիսի 30-ին Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը, համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը և զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ՝ Լիլյա Դավթյան բաժնի պետ Լիլյա Դավթյանը այցելել են թիվ 35, թիվ 2 և թիվ 5 մանկապարտեզներ, որտեղ կառուցվելու են սենյակները։ Այցի նպատակն էր տեղում ուսումնասիրել սենյակները, որոնք պետք է վերանորոգվեն ծրագրի իրականացման համար։
Նորարարական զգայական ներառման սենյակները կառուցվելու են 2024թ․ Վանաձոր համայնքում Մասնակցային բյուջետավորման նախագծերի քվեարկության արդյունքում հաղթող ճանաչված «Մեկ քայլ առաջ դեպի համընդհանուր նախադպրոցական ներառական կրթություն» (ծրագրի հեղինակ՝ «Լուսաստղ» ԲՀԿ) ծրագրով։
Նորարարական զգայական ներառման սենյակներ, որոնցից կօգտվեն մանկապարտեզներ այցելող բոլոր երեխաները։