Պետության կողմից ընտանիքների ցուցաբերվող սոցիալական աջակցության մեջ կան ծրագրեր, որոնք արդյունավետ ազդեցություն ունեն ժողովրդագրական ցուցանիշների բարելավման վրա: Անգամ եթե այդ ազդեցությունն անուղղակի է և միայն ժամանակի ընթացքում է զգացվում դրանց ազդեցությունը: Այդ կարգի ծրագրերից է «ՀՀ պետական նպաստների մասին»՛՛ օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված «Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնություն նշանակելը»: Օրենքի համաձայն , միանվագ 25 հազարական դրամներ են տրվում, եթե տվյալ ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու տվյալ տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք:
Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնությունը նշանակվում է ընտանիքի՝ առաջին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար զույգ երեխաների դեպքում տրվում է յուրաքանչյուր երեխային :
Ինչպես տեղեկացրեց Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի պետ Կարեն Գրիգորյանը օգոստոս ամսին դիմել է 386 ընտանիք և յուրաքանչյուր երեխային կտրամադրվի 25 հազարական դրամ, ընդհամենը՝ 9 մլն 650հզ. դրամ: