Վանաձորցի մարզիկները Եվրոպայի երիտասարդների բռնցքամարտի առաջնությնում

Ապրիլի 25-ից մայիսը 3-ը Երևանում անցկացվեց Եվրոպայի երիտասարդների բռնցքամարտի առաջնությունը: Առաջնությանը մասնակցել են եվրոպական 30 երկրից շուրջ 300 ներկայացուցիչ:
   Հայաստանի երիտասարդների հավաքականի կազմում Վանաձորից հանդես են եկել Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Գոռ Ազիզյանը (57 կգ), Արման Միսկարյանը (71 կգ):
   Արծաթե մեդալ է նվաճել «Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սան Գոռ Ազիզյանը (մարզիչ` Վոլոդյա Հայրապետյան):
   Բրոնզե մեդալներն են նվաճել «Վանաձորի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի սաներ` Հովհաննես Հարությունյանը, Արման Միսկարյանը (մարզիչ` Արթուր Ուլիխանյան) և «Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սան Դավիթ Սաֆարյանը (մարզիչ` Վոլոդյա Հայրապետյան):
Մեր մարզիկների եզրափակիչ մենամարտերին ներկա են եղել Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սասուն Բեգլարյանը և պետի տեղակալ Գևորգ Մացակյանը:

You May Also Like