Վանաձոր-Վիտեբսկ քույր-քաղաքների բարեկամությունը ամրապնդվում է

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի գլխավորած պատվիրակությունը Վանաձոր-Վիտեբսկ քույր քաղաքների բարեկամության շրջանակում Բելառուսի Վիտեբսկ քաղաքում մասնակցել է քաղաքի օրվա տոնակատարություններին։ Տոնական միջոցառումներին ներկա է եղել նաև Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանը։ Այս տարի նաև լրանում է Բելառուսը և մասնավորապես, Վիտեբսկ քաղաքը ֆաշիզմից ազատագրելու 75-ամյակը, որում անուրանալի ավանդ ունի մարշալ Հ. Բաղրանյանը։ Այս նշանակալի իրադարձությամբ էր պայմանավորված նաև Վիտեբսկի N 46 դպրոցը մարշալ Բաղրամյանի անվամբ կոչելը։ Մամիկոն Ասլանյանը և համայնքապետարանի առևտրի և տրանստորտի համակարգման բաժնի պետ Արման Մովսիսյանը մասնակցել են նաև այս նշանակալի իրադարձությանը:

Մեր պատվիրակությունը հանդիպել է նաև Վիտեբսկի մի խումբ գործարարների հետ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնց արդյունքում նպատակ կա  Վանաձոր-Վիտեբսկ քույր-քաղաքների համագործակցության շրջանակում ստեղծել առևտրաարդյունաբերական կենտրոն:

You May Also Like