Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների օրացուցային պլանի, մայիսի 17-ից 18-ը Վանաձորի «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբում անցկացվեց Վանաձոր քաղաքի 2006-2007թթ. ծնված կրտսեր տարիքի պատանիների ձյուդոյի առաջնություն՝ 10 քաշային կարգերում: Առաջնությանը մասնակցում էին Վանաձորի մարզական կազմակերպություններից շուրջ 65 մարզիկ: Մրցումների գլխավոր մրցավարն էր աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանը:
Պարգևատրման արարողությանը ներկա էին Վանաձորում ձյուդո մարզաձևի հիմնադիր Սարիբեկ Ավետյանը, աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանը, աշխարհի եռակի չեմպիոն Հովիկ Մանուկյանը, Լոռու մարզի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Գոռ Հարությունյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը, վաստակավոր մարզիչներ և անվանի մարզիկներ:
Ըստ քաշային կարգերի հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով և նվերներով:
Հաղթողներ դարձան`
Մհեր Ավետյանը (27 կգ),
Արմեն Ղարդաշյանը (30 կգ),
Էդիկ Սիմոնյանը (34 կգ),
Ժիրայր Համբարյանը (38 կգ),
Էրիկ Գուրջանյանը (42 կգ),
Տիգրան Եգորյանը (46 կգ),
Կարեն Եղիազարյանը (50 կգ),
Հայկ Գրիգորյանը (55 կգ),
Արտյոմ Խումարյանը (60 կգ),
Արգիշտի Մալումյանը (60+ կգ):
Շնորհակալագրեր հանձնվեցին մրցավարներին և «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբի կոլեկտիվին: