Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, մայիսի 22-ից 23-ը «Հայաստան» ՄՀԿ-ի Վանաձորի մասնաճյուղի մարզադահլիճում անցկացվեց 2005-2007թթ. ծնված կրտսեր տարիքի պատանիների Վանաձոր քաղաքի ազատ ըմբշամարտի բաց առաջնություն: Բաց առաջնությանը մասնակցեցին 110-ից ավել պատանի ըմբիշներ Վանաձորի մարզական կազմակերպություններից, Գյումիից, Երևանից, Իջևանից, Ալավերդուց, Ստեփանավանից:
Մրցումներին ներկա էին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը, գլխավոր մասնագետ Սամվել Սաֆարյանը, առաջին կարգի մասնագետ Արմեն Աբովյանը, վաստակավոր մարզիչներ և անվանի մարզիկներ:
Ըստ քաշային կարգերի հաղթողները պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, նվերներով, մեդալներով, իսկ մրցանակակիրները` պատվոգրերով և մեդալներով:
Ըստ քաշային կարգերի հաղթողներ դարձան`
Ռազմիկ Մուրադյանը (26կգ),
Ռոբերտ Հովհաննիսյանը (29կգ),
Գագիկ Ղազարյանը (32կգ),
Գառնիկ Սահակյանը (35կգ),
Նարեկ Հակոբյանը (38կգ),
Արեն Սերոբյանը (41 կգ),
Վլադիմիր Ազարյանը (44կգ),
Կորյուն Մանուկյանը (47կգ),
Հելբերտ Հակոբյանը (52կգ),
Հայկ Առաքելյանը (58+կգ):
Շնորհակալագրեր հանձնվեցին մրցավարներին և «Հայաստան» ՄՀԿ-ի Վանաձորի մասնաճյուղի կոլեկտիվին: