Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի միջոցառումների պլանի, նոյեմբերի 26-28-ը Ա. Ազարյանի անվան <<Կենտրոն>> համալիր մարզադպրոցի մարզադահլիճում անցկացվեց Վանաձոր քաղաքի տղաների և աղջիկների վոլեյբոլի գավաթի խաղարկություն: Մասնակցեցին ավագ դպրոցների, քոլեջների, վարժարանների աղջիկների 4 և տղաների 6 հավաքական թիմեր:
Աղջիկների մրցումներում առաջին տեղ գրավեց թիվ 13 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղ` Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի թիմը, երրորդ տեղ` թիվ 11 ավագ դպրոցի թիմը:
Տղաների մրցումներում առաջին տեղ գրավեց Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի թիմը, երկրորդ տեղ` թիվ 13 ավագ դպրոցի թիմը, երրորդ տեղ` թիվ 11 ավագ դպրոցի թիմը:
Գավաթի խաղարկությունում հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին համայնքապետարանի կողմից սահմանված համապատասխան կարգի պատվոգրերով, գավաթներով և մեդալներով:
Պարգևատրման արարողությանը ներկա էին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գևորգ Մացակյանը և բաժնի աշխատակիցներ:
Աղջիկների մրցումներում լավագույն խաղացողներ ճանաչվեցին Անժելա Քեշիշյանը /թիվ 13 ավագ դպրոց/, Զինա Ղազարյանը /թիվ 11 ավագ դպրոց/, Թագուհի Ոսկանյանը /Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ /:
Տղաների մրցումներում լավագույն խաղացողներ ճանաչվեցին Աշոտ Պլուզյանը /թիվ 13 ավագ դպրոց/, Ալեն Հարությունյանը /թիվ 11 ավագ դպրոց/, Էրիկ Գրիգորյանը /Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ/: Նրանք պարգևատրվեցին մարզական արձանիկներով և պատվոգրերով:
Շնորհակալագրեր հանձնվեցին մրցավարներին, Ա. Ազարյանի անվան <<Կենտրոն>> համալիր մարզադպրոցի տնօրինությանը: