Մայիսի 14-ից 16-ը Վանաձորի «Լոկոմոտիվ» մարզական ակումբում անցկացվել է 2004-2007թթ. ծնված պատանիների և աղջիկների Վանաձոր քաղաքի ծանրամարտի բաց առաջնություն: Առաջնությանը մասնակցել են 40-ից ավելի ծանրորդներ:
Պարգևատրման արարողությանը ներկա էին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցները :
Ըստ քաշային կարգի հաղթողներ են դարձել`
Պատանիներ՝
Արմեն Ավագյանը (32կգ),
Արսեն Հովսեփյանը (34 կգ),
Սեյրան Ադիբեկյանը (38կգ),
Գոռ Խաչատրյանը (42կգ),
Սպարտակ Վարդանյանը (46կգ),
Գագիկ Հայրապետյանը (49 կգ),
Արման Սուքիասյանը (55կգ),
Տիգրան Հովսեփյանը (61կգ),
Սուրիկ Էվոյանը (57կգ),
Էդիկ Ղարաքեշիշյանը (73կգ),
Նարեկ Սարգսյանը (81կգ),
Դավիթ Գասպարյանը (89կգ),
Լորիկ Սահակյանը (89+կգ),
Աղջիկներ՝
Էլեն Հարությունյանը
Վերոնիկա Նալբանդյանը
Աննա Ծատուրյանը:
Ըստ քաշային կարգերի հաղթողները պարգևատրվել են Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով, գավաթներով, իսկ մրցանակակիրները` պատվոգրերով և մեդալներով:
Շնորհակալագիր է հանձնվել «Լոկոմոտիվ» մարզական ակումբի կոլեկտիվին: