Մայիսի 1-ից 2-ը «Հայաստան» ՄՀԿ-ի Վանաձորի մասնաճյուղի մարզադահլիճում անցկացվեց Վանաձոր քաղաքի 2007-2009թթ. ծնված կրտսեր տարիքի պատանիների ձյուդոյի բաց առաջնություն՝ 10 քաշային կարգերում: Առաջնությանը մասնակցում էին Վանաձորի մարզական կազմակերպություններից 60-ից ավել պատանի ձյուդոիստ:
Պարգևատրման արարողությանը ներկա էին Լոռու մարզի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Գոռ Հարությունյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գևորգ Մացակյանը, բաժնի աշխատակիցները, վաստակավոր մարզիչներ և անվանի մարզիկներ:
Ըստ քաշային կարգերի հաղթողները պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, մեդալներով և գավաթներով, իսկ մրցանակակիրները՝ պատվոգրերով և մեդալներով:
Հաղթողներն են`
27կգ Մանուկյան Մենուա,
30կգ Հակոբյան Աղասի,
34կգ Կիրակոսյան Վահան,
38կգ Գալստյան Ռուբեն,
42կգ Սիմոնյան Էդիկ,
46կգ Համբարյան Ժիրայր,
50կգ Էվոյան Նարեկ,
55կգ Առաքելական Գոռ,
60կգ Սարուխանյան Տիգրան,
+60կգ Բարսեղյան Դավիթ:
Շնորհակալագիր հանձնվեց «Հայաստան» ՄՀԿ-ի Վանաձորի մասնաճյուղի կոլեկտիվին: