Վանաձոր քաղաքի բասկետբոլի գավաթի խաղարկություն

Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի միջոցառումների պլանի, նոյեմբերի 1-ից 4-ը  Ա. Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցի մարզադահլիճում անցկացվեց Վանաձոր քաղաքի տղաների և աղջիկների բասկետբոլի գավաթի խաղարկություն:

Պարգևատրման արարողությանը ներկա էին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գևորգ Մացակյանը և բաժնի աշխատակիցներ:

Աղջիկների մրցումներում առաջին տեղ գրավեց «Թիվ 5 ավագ դպրոցի» թիմը, երկրորդ տեղ`«ՎՊՀ-ի վարժարանի » թիմը, երրորդ տեղ`«Թիվ 4 հիմնական դպրոցի» թիմը:

Տղաների մրցումներում առաջին տեղ գրավեց «Թիվ 11 ավագ դպրոցի» թիմը, երկրորդ տեղ` «Էվրիկա» բնագիտամաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցի» թիմը, երրորդ տեղ`«Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի» թիմը:

Գավաթի խաղարկությունում հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին   համայնքապետարանի կողմից սահմանված համապատասխան կարգի պատվոգրերով, գավաթներով և մեդալներով:

Աղջիկների մրցումներում լավագույններ ճանաչվեցին` Հայարփի Ալեքսանյանը /Թիվ 5 ավագ դպրոց/,  Թեհմինե Աթոյանը` /ՎՊՀ-ի վարժարան/, Մանե Ոսկանյանը` /Թիվ  4 հիմնական դպրոց/:

Տղաների մրցումներում լավագույններ ճանաչվեցին` Յուրի Ասլիկյանը /Թիվ 11-րդ ավագ դպրոց/, Գարիկ Եղիազարյանը` /Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ/, Ժորա Ղումաշյանը` /«Էվրիկա» բնագիտամաթեմատիկական թեքումով հատուկ դպրոց»/: Նրանք պարգևատրվեցին մարզական արձանիկներով և պատվոգրերով:

Շնորհակալագրեր հանձնվեցին մրցավարներին, մարզադպրոցի կոլեկտիվին և ոստիկանության աշխատակիցներին:

You May Also Like