Վանաձոր քաղաքի լողի առաջնություն

Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, հուլիսի 20-ին լողի մարզադպրոցում անցկացվեց 2005-2007թթ ծնված տղաների և աղջիկների լողի առաջնություն:Մրցումներին մասնակցեց 20 մարզիկ:
Հաղթողները պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված համապատասխան կարգի պատվոգրերով, մեդալներով և սպորտային արձանիկներով, իսկ մրցանակակիրները՝ պատվոգրերով և մեդալներով:
Աղջիկների մրցումներում ըստ լողաձևերի հաղթողներ դարձան`
Սոնա Սարգսյանը (50մ ազատ ոճ),
Լիլիա Ավոյանը ( 50մ թիկնալող),
Լիլիա Բասենցյանը (50մ բրաս):
Տղաների մրցումներում ըստ լողաձևերի հաղթողներ դարձան`
Արամ Եգանյանը ( 50մ ազատ ոճ),
Հարություն Աշուղյանը (50մ դելֆին),
Հարություն Աշուղյանը (50մ բրաս),
Լևոն Դանիելյանը (50մ թիկնալող):
Շնորհակալագրեր հանձնվեցին մրցավարներին և լողի մարզադպրոցի կոլեկտիվին:

You May Also Like