Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստը

Մարտի 19-ին տեղի ունեցավ Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստը, որին ներկա էր նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը: Մինչ օրակարգի հաստատումը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ խմբակցության անունից անհամաձայնություն հայտնելով օրակարգում ընդգրկված մի շարք հարցերի վերաբերյալ:
Լուսավոր հայաստան խմբակցության անդամները լքեցին ավագանու նիստը: Այն շարունակվեց՝ առանց ԼՀ խմբակցության: Ներկա էին ավագանու 17 անդամներ:
Օրակարգի հիմնական հարցը ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան և հաշվետու տարում 2018-2021 թվականների զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ 2020 թվականի հաշվետվությունները հաստատելու մասին էր:
Բյուջեի կատարման տարեկան և համայնքի ղեկավարի կողմից հիմնական ոլորտներում 2020 թ. ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը ներկայացվեց տեսանյութի ձևով:
Ավագանին հաստատեց նաև Վանաձոր համայնքի 2020 թ. տարեկան աշխատանքային պլանի իրականացման տարեկան հաշվետվությունը (ՏԱՊ):
Նիստի ընթացքում ավագանին համաձայնություն տվեց Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանն ու «Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրին» Վանաձոր համայնքի միանալուն համաձայնություն տալու մասին որոշման նախագծին:
Ավագանին սահմանված կարգով հաստատեց ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաներ ստանալու 5 հայտերին: Դրանք են.
1.«Վանաձոր համայնքի թիվ 8 տնակային մանկապարտեզի շենքի կառուցում»,
2.«Վանաձոր համայնքի Սայաթ-Նովայի անվան այգու հիմնանորոգում»,
3.«Վանաձոր համայնքի Տարոն-4 թաղամասից նոր պանթեոն և թիվ 2 գերեզմանատուն գնացող փողոցի հիմնանորոգում»,
4.«Վանաձոր համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ»,
5.«Վանաձոր համայնքի Աղայան փողոցի հիմնանորոգում» սուբվենցիաների հայտերը:
Ավագանին քննարկեց և որոշումներ ներկայացրեց օրակարգում ընդգրկված այլ հարցերի վերաբերյալ ևս:
Այդ թվում ավագանու որոշմամբ խումբ բացվեց «Վանաձոր համայնքի թիվ 40 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում:
Ավագանու հաջորդ հերթական նիստը կկայանա ապրիլի 30-ին, ժամը՝ 11:00-ին, ավագանու նիստերի դահլիճում:

You May Also Like