Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր ձեր կյանքի հիշարժան օրն է, հրաժեշտ եք տալիս դպրոցին, ձեր սիրելի մանկավարժներին և դասընկերներին: Ձեր առջև աշխարհը բացում է այն դռները, որոնք տանում են հասուն կյանք:
Ընտրեք կյանքի ճիշտ ուղի, շարունակեք կրթությունը և ձեր գիտելիքներով դարձեք հասարակությանն ու պետությանը պիտանի անհատներ: Դուք այսօր եք գցելու գիտելիքի այն սերմերը, որոնք վաղը պտուղներ են տալու: Մեր պետության հիմքն ու սյուները դուք եք լինելու՝ ձեր մարդկային որակներով և մասնագիտական կարողություններով, ստեղծարար գիտելիքներով ու նվիրվածությամբ: Դպրոցը ձեզ համար եղել է երկրորդ տուն, կրթել, դաստիարակել և ուղղորդել: Աստեղ եք ձեռք բերել բազմաթիվ ընկերներ: Վանաձորցի շրջանավարտները միշտ էլ փայլել են թե՛ հանրապետության, թե՛ նրա սահմաններից դուրս գտնվող բուհերում՝ իրենց հիմնարար գիտելիքներով, ներուժով ու սովորելու անհագ ցանկությամբ:
Հարգելի՛ ուսուցիչներ և ծնողներ, ձեր ուսերին է հենվում մեր վաղվա օրը: Դուք եք պահպանում և սերունդներին փոխանցում ազգային ու համամարդկային արժեքները, մարդկության դարավոր փորձը, որոնք յուրաքանչյուր սերունդ ավելի է հարստացնում և փոխանցում հաջորդին:
Կյանքն ունի իր դժվարությունները, սակայն ամուր պահեք դրանք հաղթահարելու կամքը և քայլեք առաջ: Բարի ե՛րթ, սիրելի շրջանավարտներ, բազմաթիվ նվաճումներ, անհոգ ու խաղաղ կյանք: