Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ

Սիրելի՛ մայրեր, քույրեր և դուստրեր,
Ջերմորեն շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, որը կրկնակի լուսավոր է, քանի որ սրբագործվում է Սբ. Մարիամ Աստվածածնի ավետման տոնով: Մոր փառաբանումն առաջին հերթին Արարչի կենսատու ուժի փառաբանումն է, գթության, սիրո և կյանքի շարունակականության:
Հայ մոր փխրուն ուսերին է ընտանիքի ամրությունը, ազգի շարունակականությունը, սերունդների հայրենանվեր դաստիարակությունը: Խոնարհվում եմ հայ մայրերի առջև, որոնք ամենաթանկը՝ իրենց զավակներին, նվիրեցին հայրենիքին, և այսօր էլ արիաբար տանում են կորստի ցավը և գոտեպնդում հուսահատներին:
Սիրելի՛ հայուհիներ, ձեր մայրական սրտի ջերմությունը թող հալեցնի անտարբերության սառույցը և սիրով լցնի աշխարհը: Ձեր ընտանիքներում թող մշտապես իշխեն սերն ու ջերմությունը: Բարեկեցիկ և բազմազավակ ընտանիքն է հայ ժողովրդի հարատևության երաշխավորը: Բոլոր կանանց մաղթում եմ մայրության բերկրանք,մանուկների ճիչ: Հայաստանը վերածնվող առյուծների կարիք ունի:
Սիրելի հայուհիներ, կրկին շնորհավորում եմ և մաղթում եմ կանացի չխամրող հմայք, սեր ու ջերմություն: Երջանիկ եղեք և սեր տարածեք ատելության մեջ խարխափող աշխարհում:

You May Also Like