Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հյուրընկալել էր Վանաձոր համայնքում գործող թատրոնների ղեկավարներին: Քաղաքապետը բարձր գնահատեց այս դժվարին պայմաններում թատրոնների աշխատանքը՝ կարևորելով այն, որ թեև համավարակն ու պատերազմը ի թիվս բոլոր ոլորտների, վնասեցին նաև արվեստի օջախների գործունեությանը, սակայն արվեստագետները մնացին իրենց առաքելությանը հավատարիմ՝ փորձելով անել անգամ անհնարինը: Դժվարին ժամանակներում առավել, քան երբևէ մարդուն ուժեղացնում է հոգևոր սնունը, ինչը և թատերական գործիչները պատվով մատուցում են:
Քննարկվեցին ոլորտում առկա խնդիրներն ու անելիքները, առաջիկա ծրագրերը: Ներկաները համայնքի ղեկավարի կողմից ստացան շնորհակալագրեր և ծաղիկներ: