Արտակարգ իրավիճակների հարգելի՛ ծառայողներ և վետերաններ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ:
Փրկարարի մասնագիտությունը բարձր կոչում է: Այն առաջին հերթին մարդասիրություն և անձնազոհություն է պահանջում:
ԱԻՆ-ը պատվով իրականացնում է բնական և տեխնածին աղետների կանխարգելման, դրանց դեմ պայքարի, հետևանքները կառավարելու, մեղմելու և վերացնելու մեծ առաքելություն: Այս գործում անուրանալի է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի դերը:
Խորին շնորհակալություն եմ հայտնում ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության, ՃԿԿ-ի և փրկարարական ջոկատների ողջ անձնակազմին՝ Լոռու մարզում, Վանաձոր համայնքում, անհրաժեշտության դեպքում նաև ՀՀ այլ մարզերում իրականացվող մարդասիրական մեծ աշխատանքի և մասնագիտական բարձր հմտությունների համար:
Արտակարգ իրավիճակների հարգելի՛ աշխատողներ, կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Մաղթում եմ ամուր առողջություն և ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անվտանգության: