Ոստիկանության հարգելի աշխատակիցներ, վետերաններ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ՀՀ Ոստիկանության օրվա կապակցությամբ:
Ոստիկանության համակարգը մեր պետականության երաշխավորներից է, հասարակության անվտանգության պահապանը:
Բարձր եմ գնահատում ոստիկանություն-ՏԻՄ սերտ համագործակցությունը և շնորհակալություն հայտնում հասարակական կարգի պահպանության գործում ցուցաբերած բարձր պատասխանատվության, հանցագործությունների կանխարգելման, իրավախախտումների և հանցավորության դեմ տարվող ամենօրյա պայքարի համար:
Մեր ոստիկանությունը 103-ամյա դժվարին և փառավոր ուղի է անցել: Անուրանալի է նրա դերը հայրենիքի պաշտպանության համար մղվող պայքարում: Հայ ոստիկաններն ինչպես Արցախյան առաջին պատերազմում, այնպես էլ 2020 թվականին զոհեցին իրենց կյանքը՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի ու հայ ժողովրդի: Բոլորիս պարտքն է հիշել նրանց սխրանքը և ուս-ուսի դիմագրավել բոլորր մարտահրավերներին ու ձևավորել իրավագիտակից, օրինապահ ու պատասխանատու հասարակություն:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի ոստիկանության համակարգի ներկա և նախկին բոլոր աշխատակիցներին, ողջ ղեկավար կազմին` մասնագիտական տոնի՝ ՀՀ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղ ծառայություն և ձեռքբերումներ անձնական կյանքում և մասնագիտական աշխատանքում: