Օգոստոսի 12-ին Վանաձոր համայնքի ավագանու նիստերի դահլիճում տեղի ունեցավ ընդլայնված քննարկում, որի նպատակն էր ուրվագծել քաղաքի զարգացման հեռանկարը և այդ գործում երիտասարդության դերն ու գործուն մասնակցությունը։
Հանդիպման նախաձեռնությունը Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմին էր՝ աշխատակազմի Ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի կազմակերպչական գործառույթով, քանի որ 2020 թվականից բաժնի անվանման մեջ ավելացվել էր երիտասարդության բառերը, ինչը նաև ուներ բովադակային տարր և բաժինն այսուհետ պետք է մշակեր և իրականացներ նաև համայնքում երիտասարդության հետ տարվող աշխատանքային ծրագրեր, որոնք ռազմակավարական առումով պետք է ներառված լինեն համայնքի զարգացման հնգամյա ծրագրի մեջ։
Նախապես իրազեկման արդյունքում քննարկումներին մասնակցում էին ոչ միայն համայնքային և մարզային պաշտոնյաներ, այլ նաև շուրջ երեք տասնյակ երիտասարդներ, որոնք ներկայացնում էին տարբեր կազմակերպություններ, բուհեր և հասարակական կազմակերպություններ։
Քննարկումը վարում էր աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը։ Ներկա էին նաև համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը, ավագնու անդամ Սոխակ Մելքոնյանը, համայնքապետարանի աշխատակազմի բաժնի պետեր, այլ աշխատակիցներ։
Բացման խոսքում Արթուր Օհանյանը և Արման Բերնեցյանը քննարկումների մասնակիցներին շնորհավորեցին Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ և և տոնական տրամադրություն մաղթելով, առաջարկեցին ակտիվ և գործնական առաջարկություններով քննարկումներ անցկացնել։
Շուրջ երկու ժամ տևած քննարկումների ընթացքում հնչեցին բազում օգտակար առաջարկություններ։ Մասնակիցները նաև բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրները, տեսակետ արտահայտելով, թե ինչ դերակատարում պետք է ունենա համայնքապետարանը երիտասարդների կարիքների գնահատման, խնդիրների վերհանման և դրանց լուծումների հնարավորությունների գնահատման հարցում՝ իր լիազրությունների շրջանակում։
Ստանձնելով նաև քննարկումների յուրօրինակ մոդերատորի դեր, Արթուր Օհանյանն առաջարկեց նաև բանավեճի թեմա, թե մոտ ապագայում ինչպիսին են տեսնում երիտասարդները Վանաձորը , որ ոլորտները պետք է զարգացնել առաջնահերթյամբ, որպեսզի քաղաքն ունենա կայուն զարգացման հնարավորություն։ Հնչեցին տարբեր տեսակետներ․ բուհական ընդլայնված տարածքային միավորից և տեխնոլոգիական զարգացած ենթակառուցվածներից մինչև զբոսաշրջության կենտրոն ։Բանավեճի արդյունքում պարզ դարձավ, որ բոլոր ուղղություններն էլ կարևոր են, սակայն պետք է հաշվի առնել նաև համայնքի տնտեսական , ֆինանսական և մտավոր ներուժը։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ մասնակիցներն ակտիվ կլինեն նաև համայնքի հնգամյա զարգացման ծրագրի հանրային քննարկումների ժամանակ և կներկայացնեն ծրագրային առաջարկություններ։
Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ համայնքապետարանը կազմակերպելու է նաև զոհված վանաձորցի զինվորականների հիշատակին նվիրված մոմավառության արարողություն Համերաշխության պուրակում, երեկոյան ժամը 19։00-ին։